
Ավտոմոբիլային կշեռքների արդիականացում
Ավտոմոբիլային կշեռքների արդիականացումը դա լծակային համակարգը տենզոմետրիկով փոխարինելն է, որով բարելավվում է կշեռքների ֆունկցիոնալ-շահագործողական բնութագրերը: Արդիականացումից հետո ավտոմոբիլային կշեռքները աշխատում են էլեկտրոնայինի սկզբունքով, իսկ դրանց ճշտությունը և հուսալիությունը մեծանում է մի քանի անգամ: Արդիականացումը և հատուկ ծրագրային ապահովումը թույլ են տալիս ավտոմատացնել կշռման գործընթացը:
Կշեռքների կարգավորումը ներառում է
- առկա մեխանիկական կշեռքի հենահարթակի և հիմքի ուսումնասիրությունը,
- հիմքի վերակառուցման սխեմաների կազմում, թերությունների շտկմանը ուղղված առաջարկություններ, վերակառուցման սխեմաներ
- էլեկտրոնային բաղադրիչների մոնտաժ,
- մետրոլոգիական հատկանիշների շտկում, կարգավորում, փորձարկում,
- շահագործման կանոնների ուսուցում անձնակազմին,
- հանձնում շահագործման:
Կշեռքի լծակային համակարգի վերափոխումը և հիմքի վերակառուցումը իրականացվում է պատվիրատուի միջոցներով պատվիրատուի կամ կատարողի կողմից, ինչը որոշվում է քննարկման արդյունքում: Մեխանիկական կշեռքների արդիականացման նախընտրելի ժամկետը կազմում է 2 շաբաթ:
Top
"ՍԵՐՎԱ ՊԼՅՈւՍ" ՍՊԸ
Հայաստան, Երևան, 375010
Հանրապետության փող. 62-114
Հեռ.` +374 10 565287
Հեռ.` +374 99 565287
Ֆաքս` +374 10 545705
serva.armenia@gmail.com