Մեր մասին

"Սերվա" ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին և մինչ օրս հանդիսանում է առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, բանկային համակարգի և ֆինանսատնտեսական մյուս ոլորտների համար կշռաչափիչ, տեխնոլոգիական, փաթեթավորման սարքավորումների, ինչպես նաև Հայաստանի կշռային տեխնիկայի ազգային արտադրողների համար կշեռքային համակարգերի բաղադրամասերի առաջատար մատակարարը: Մեր ընկերությունը նաև մասնագիտացած է բոլոր տիպի դարպասների արտադրության և ավտոմատացման մեջ: Առաջարկվող կշեռքները և կշեռքային համակարգերը, որոնք գործում են տենզոմետրիկ սկզբունքի հիման վրա, պարզ են օգտագործման մեջ և ունեն հրապուրիչ դիզայն: Արտադրանքի հուսալիության մասին խոսում է վիճակագրությունը: Երաշխիքային վերանորոգում անհրաժեշտ է լինում մոտավորապես 100 կշեռքից մեկին: CAS (Հարավային Կորեա) և МАССА-К (Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան) արտադրության մեր կշեռքներն ունեն ISO 9001 որակի միջազգային վկայագիր: Փաթեթավորող և բանկային սարքավորումները նույնպես արտադրվում են Հարավային Կորեայում և ունեն գնային և որակական առավելություններ շատ այլ արտադրողների նմանատիպ սարքավորումների նկատմամբ: Հայաստանի շուկայում արտադրանքի իրացման և նրա տեխնիկական սպասարկման համար ստեղծված է "Սերվա Պլյուս" ՍՊԸ-ն: "Սերվա Պլյուս" ընկերությունն ակտիվ կերպով առաջ է քաշում իր արտադրանքը հայկական շուկայում, մասնակցում է ամենամյա ցուցահանդեսներին, տանում է ակտիվ գովազդային քաղաքականություն: Մեր կողմից առաջարկվող արտադրանքի տեսականին իր մեջ ներառում է.

• Էլեկտրոնային կշռային տեխնիկա - լաբորատոր և վերլուծական կշեռքներ, առևտրային, ամբարձչային, պահեստային, հատակադիր կշեռքներ, արդյունաբերական և պլատֆորմային (հենահարթակային), վագոնային և ավտոմոբիլային կշեռքներ, կոնվեյերային կշեռքներ, կշռող փաթեթավորող-պիտակավորիչներ: Բացի այդ, մեր ընկերությունը Հայաստանի կշռային տեխնիկա արտադրողներին մատակարարում է այնպիսի կշռային բաղադրամասեր, ինչպիսիք են տենզոցուցիչները, տենզոռեզիստորները, կշռային ինդիկատորներ և ցուցանակներ:

• Որպես առևտրային և արդյունաբերական արտադրանք մենք առաջարկում ենք սլայսերներ (շերտակտրիչներ) արտադրանքի կտրման համար, հացահատիչներ, միս կտրող սարքեր, մսաղացներ, աղացներ, հյութամղիչներ, միքսերներ, վակուումային և ձեռքի փաթեթավորիչներ, պրոֆեսիոնալ զոդիչներ, տոպրակների ձեռքի զոդիչներ, կոնտեյներների զոդիչներ:

• Արտադրանքի պիտակավորման համար առաջարկվում են կաթիլա-շիթային տպիչ-պիտակավորող սարքեր, զոդիչ-պիտակավորող սարքեր, պիտակների տպիչներ և շտրիխ-կոդերի սկաներներ:

•Որպես  լրացուցիչ արտադրանք և ծախսվող նյութեր առաջարկվում են GPRS համակարգով դրամարկղային մեքենաներ /ՀԴՄ/ և դրամի արկղեր, թղթադրամի և մետաղադրամի հաշվիչ մեքենաներ, մետաղադետեկտորներ, թղթադրամների և այլ արժեթղթերի դետեկտորներ: Կշեռքների և տպիչների համար ինքնասոսնձվող տերմոպիտակների գլանափաթեթներ, տոպրակների փաթեթավորման համար կպչուն ժապավեններ, վաճառարկղերի զոդման համար ժապավեններ, վաճառարկղեր, սննդային ժապավեններ, ինչպես նաև ծախսվող նյութեր կաթիլա-շիթային տպիչների համար և տերմոտրանսֆերային ժապավեններ տերմոտպիչների համար: "Սերվա Պլյուս" ՍՊԸ-ն 2002 թվականից ունի կշռային տեխնիկայի արտադրության և վերանորոգման Հայպետստանդարտի լիցենզիա: Մեր արտադրանքի և ծառայությունների հետ ավելի մանրամասն և զննին ծանոթանալու համար մենք հրավիրում ենք Ձեզ այցելել այլ խորագրեր: Մեր ընկերությունը մասնագիտացած է նաև ավտոմատ դարպասների արտադրության և գոյություն ունեցողների ավտոմատացման մեջ: Ավելի քան երեք տարի մեր հաճախորդներն իրենց ընկերներին խորհուրդ են տալիս բարձր որակի ավտոմատ դարպասներ: 

"ՍԵՐՎԱ ԴԱՐՊԱՍՆԵՐ" ապրանքատեսակը ավտոմատ դարպասների շուկայում հայտնվեց 2008 թվականին: Ինտենսիվ զարգացման տարիների ընթացքում մեր ընկերությունը ձեռք բերեց համբավ ինչպես տվյալ սեկտորի մասնագետների, այնպես էլ հաճախորդների մեջ: Արտադրանքի լայն տեսականին և բարձր որակն ապահովեցին արտադրատեսակի ճանաչումը դարպասների, ուղեփակոցների և ավտոմատիկայի արտադրության և վաճառքի ոլորտում: Ներկայումս "ՍԵՐՎԱ ԴԱՐՊԱՍՆԵՐ" -ը բոլոր տիպի դարպասներն ու ուղեփակոցներն են, որոնք կոմպլեկտավորված են ավտոմատիկայով V2-ից և WUXI-ից, համալրիչներով FlexiForce-ից և FAC-ից (Իտալիա, Նիդերլանդներ): Մեր առավելություններն են`

• բոլոր տիպի դարպասների, մետաղակոնստրուկցիաների արտադրության ամբողջական ցիկլ,
• ցանկացած բարդության պատվերների կատարում,
• ներմուծվող համալրիչների և ավտոմատիկայի ուղղակի առաքումներ,
• հայտնի արտադրողների լավագույն համալրիչների և նյութերի կիրառում,
• սեփական սպասարկման ծառայություն` ժամանակին որակյալ մոնտաժման, երաշխիքային և վերանորոգման սպասարկման ապահովման համար:

Մեր առավելություններն են`

• Հաճախորդների լավագույն սպասարկում,
• արտադրանքի ստուգված որակը – մենք հանգամանորեն ենք ընտրում Մատակարարներին, նոր արտադրանքը տեստավորման (ստուգման) կարիք չի ունենում,
• լավագույն երաշխիքային պայմաններ,
• Հաճախորդների սպասարկում երաշխիքային ժամկետի ավարտից հետո,
• տեխնիկական աջակցում,
• արագ սպասարկում,
• նորոգման և սպասարկման ապահովում պահանջվող նյութերով մեր պահեստից: Հաճախորդը չպետք է սպասի արտասահմանից պահեստամասերի մատակարարման,
• տրված խոստումների կատարում: