Վագոնային կշեռք
Էլեկտրոնային վագոնային կշեռքները նախատեսված են մինչև 150 տոննա վագոնների կշռման համար: Վագոնային կշեռքների տարբեր մոդելները իրարից տարբերվում են կշռման եղանակով և մեկից մինչև հինգ հարթակների քանակով:
Վագոնային կշեռքներում օգտագործված են հարավկորեական CAS Corporation-ի էլեկտրոնային սխեմաները և լրակազմը, ինչը ապահովում է կշեռքի անխափան աշխատանքը երկար տարիների ընթացքում:
Կշեռքները նախատեսված են ծանր պայմաններում անդադար աշխատանքի համար:
Կախված մոդելից կշեռքը կարող է աշխատել ինչես բեռի ստատիկ, անշարժ, այնպես էլ դինամիկ, շարժման վիճակում: Կշեռքի էլեկտրոնիկայի հետ կապված ծրագրային ապահովումը /ПО/ թույլ է տալիս ավտոմատ որոշել յուրաքանչյուր առանցքի ծանրաբեռնվածությունը և հաշվարկել ամբողջ շարժական կազմի կշիռը և յուրաքանչյուր վագոնի քաշը առանձին:
Կախված մոդելից`ստատիկ վիճակում կշռումը իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով`
- յուրաքանչյուր վագոնի առանցքի առանձին կշռում և ընդհանուր քաշի ավտոմատ հաշվարկ,
- յուրաքանչյուր վագոնի առանձին կշռում և շարժական կազմի ընդհանուր քաշի ավտոմատ հաշվարկ,
- ամբողջ վագոնի կշռում: