ԵՐԿՓԵՂԿԱՆԻ ԴԱՐՊԱՍՆԵՐ
Երկփեղկանի դարպասները ունեն ըստ կառուցվածքի մի շարք տարբերություններ`համեմատած տարաշարժուն (раздвижные) դարպասների հետ, չնայած նրան, որ պատրաստվում են նույն տեխնոլոգիայով: Գոյություն ունի երկփեղկանի դարպասների մի ամբողջ շարք, որոնք նախագծման տեսանկյունից շատ գրավիչ են և յուրահատուկ: Ավտոմատացումը իրականացվում է տարբեր հզորության և տեսակի Իտալիայում արտադրված շարժակներով:
Համատեղելով և օգտագործելով մի շարք աքսեսուարներ`կարելի է ստանալ յուրահատուկ դիզայներական լուծումով դարպասներ: