ՄՍԱՂԱՑՆԵՐ МИМ-300М/600М
Մսաղացը ունի հետադարձի /ռևերսի/ ռեժիմ, որն ավելի հեշտացնում է մեքենայի աշխատանքը շնեկի կանգ առնելու դեպքում /ասենք, անորակ մսամթերք աղալիս/: Սեղմելով “Ռևերս” կոճակը կարելի է մսամթերքը հետ վերադարձնել բեռնման խցիկ և հետո նորից անցկացնել մսի մեքենայով կամ պարզապես հեռացնել մսաղացից առանց դանակ-ցանց-շնեկ հանգույցը քանդելու:
МИМ-300М/600М մսաղացը երեսապատված է չժանգոտվող պողպատով: Իրանի թեթևացված կառուցվածքը և դետալների նվազագույն քանակը դարձնում են այն ավելի հեշտ շահագործվող:
МИМ-300М/600М մսաղացում կիրառվում է որդնակային ռեդուկտոր, որն ապահովում է անաղմուկ աշխատանք, և օժտված է բարձր ոլորող ուժով ելքի լիսեռի վրա, ինչը թույլ է տալիս վերամշակել նույնիսկ շատ ջլոտ միս:
Տեղադրված է օդափոխվող եռաֆազ շարժիչ, որը երաշխավորում է մեքենայի բազմաժամյա անընդհատ աշխատանքը:
Հիմնական տեխնիկական բնութագրերը`
|
Մսաղացի արտադրողականությունը պրակտիկայում կախված է օպերատորի կողմից կտրատված մսամթերքը դեպի շնեկը մատուցելու արագությունից, մշակվող մսի տեսակից, գործիքի սուր լինելու աստիճանից:
Ցանցերի պարամետրերը`
|