• Էլեկտրոնային կշռող տեխնիկա — լաբորատոր և վերլուծական կշեռքներ, առևտրային, ամբարձչային, պահեստային, հատակաին կշեռքներ, արդյունաբերական և հենահարթակային (պլատֆորմային) , վագոնային և ավտոմոբիլային կշեռքներ, հոսքագծային կշեռքներ, կշռող-փաթեթավորող պիտակավորիչներ: Բացի այդ, մեր ընկերությունը Հայաստանի կշռող տեխնիկա արտադրողներին մատակարարում է այնպիսի բաղադրամասեր, ինչպիսիք են տենզոցուցիչները, տենզոռեզիստորները, կշռող հանգույցները և ցուցանակները:
• Որպես առևտրային և արդյունաբերական սարքավորում մենք առաջարկում ենք սլայսերներ (շերտակտրիչներ) մսամթերքի և այլ ապրանքների կտրման համար, հացահատիչներ, միս կտրող սարքեր, մսաղացներ, աղացներ, հյութամղիչներ, միքսերներ, վակումային և ձեռքի փաթեթավորիչներ, պոլիէթիլենային թաղանթների փաթեթավորիչներ, տոպրակների ձեռքի և ոտքի զոդիչներ, կոնտեյներների զոդիչներ և դատապրինտերներ:
• Արտադրանքի պիտակավորման համար առաջարկում ենք ժամանակակից պիտակավորող-տպող և զոդող սարքեր, պիտակների տպիչներ և շտրիխ,QR կոդերի սկաներներ:Առաջարկում ենք GPRS համակարգով դրամարկղային մեքենաներ /ՀԴՄ/ , դրամի արկղեր, թղթադրամ և մետաղադրամ հաշվող մեքենաներ, մետաղադետեկտորներ, թղթադրամներ և այլ արժեթղթեր ստուգող սարքեր (դետեկտորներ): Կշեռքների և տպիչների համար ինքնասոսնձվող տերմոպիտակներ, տոպրակների փաթեթավորման համար կպչուն ժապավեններ, տարաների զոդման ժապավեններ, ինչպես նաև ծախսվող նյութեր կաթիլա-շիթային տպիչների և տերմոտրանսֆերային ժապավեններ տերմոտպիչների համար: “Սերվա Պլյուս” ՍՊԸ-ն 2002 թվականից ունի կշռային տեխնիկայի արտադրության և վերանորոգման Հայպետստանդարտի լիցենզիա: Մեր արտադրանքի և ծառայությունների հետ ավելի մանրամասն ծանոթանալու համար մենք հրավիրում ենք այցելել մեզ : Մեր ընկերությունը մասնագիտացած է նաև ավտոմատ դարպասների արտադրության և գործող դարպասների արդիականացման և ավտոմատացման մեջ:
• ցանկացած բարդության պատվերների կատարում,
• ներմուծվող համալրիչների և ավտոմատիկայի ուղղակի առաքում,
• հայտնի արտադրողների լավագույն համալրիչների և նյութերի կիրառում,
• սպասարկման ծառայություն:
Մեր առավելություններն են`
• Արտադրանքի ստուգված որակ,
• Լավագույն երաշխիքային պայմաններ,
• Հաճախորդների սպասարկում երաշխիքային ժամկետի ավարտից հետո,
• Պահանջվող նյութերի առկայությունը մեր պահեստում (հաճախորդը չպետք է սպասի արտասահմանից պահեստամասերի մատակարարմանը):