Ավտոմոբիլային կշեռքների արդիականացում

 

Ավտոմոբիլային կշեռքների արդիականացումը դա լծակային համակարգը տենզոմետրիկով փոխարինելն է, որով բարելավվում է կշեռքների ֆունկցիոնալ-շահագործողական բնութագրերը: Արդիականացումից հետո ավտոմոբիլային կշեռքները աշխատում են էլեկտրոնայինի սկզբունքով, իսկ դրանց ճշտությունը և հուսալիությունը մեծանում է մի քանի անգամ: Արդիականացումը և հատուկ ծրագրային ապահովումը թույլ են տալիս ավտոմատացնել կշռման գործընթացը:

 

Կշեռքների կարգավորումը ներառում է

  • առկա մեխանիկական կշեռքի հենահարթակի և հիմքի ուսումնասիրությունը,
  • հիմքի վերակառուցման սխեմաների կազմում, թերությունների շտկմանը ուղղված առաջարկություններ, վերակառուցման  սխեմաներ
  • էլեկտրոնային բաղադրիչների մոնտաժ,
  • մետրոլոգիական հատկանիշների շտկում, կարգավորում, փորձարկում,
  • շահագործման կանոնների ուսուցում անձնակազմին,
  • հանձնում շահագործման:

 

Կշեռքի լծակային համակարգի վերափոխումը և հիմքի վերակառուցումը իրականացվում է պատվիրատուի միջոցներով պատվիրատուի կամ կատարողի կողմից, ինչը որոշվում է քննարկման արդյունքում: Մեխանիկական կշեռքների արդիականացման նախընտրելի ժամկետը կազմում է 2 շաբաթ:

Top
"ՍԵՐՎԱ ՊԼՅՈւՍ" ՍՊԸ Հայաստան, Երևան, 375010 Հանրապետության փող. 62-114 Հեռ.` +374 10 565287 Հեռ.` +374 99 565287 Ֆաքս` +374 10 545705 serva.armenia@gmail.com