Ավտոմոբիլային կշեռքների արդիականացում

Ավտոմոբիլային կշեռքների արդիականացումը դա լծակային համակարգը տենզոմետրիկով փոխարինելն է, որով բարելավվում է կշեռքների ֆունկցիոնալ-շահագործողական բնութագրերը: Արդիականացումից հետո ավտոմոբիլային կշեռքները աշխատում են էլեկտրոնային (թվային) սկզբունքով, իսկ դրանց ճշտությունը և հուսալիությունը մեծանում է մի քանի անգամ: Արդիականացումը և հատուկ ծրագրային ապահովումը թույլ են տալիս ավտոմատացնել  ստացված տվյալների մշակման գործընթացը:
 
Կշեռքների արդիականացումը ներառում է
  • առկա մեխանիկական կշեռքի հենահարթակի և հիմքի ուսումնասիրություն,
  • հիմքի վերակառուցման սխեմաների կազմում և ներկայացում պատվիրատուին, 
  • նոր, էլեկտրոնային, բաղադրիչների մոնտաժ,
  • կարգավորում,
  • շահագործման կանոնների ուսուցում անձնակազմին,
  • հանձնում շահագործման:
 
Կշեռքի լծակային համակարգի վերափոխումը և հիմքի վերակառուցումը իրականացվում է պատվիրատուի միջոցներով իրեն կամ կատարողի կողմից, ինչը որոշվում է քննարկման արդյունքում: Մեխանիկական կշեռքների արդիականացման նախընտրելի ժամկետը կազմում է 2 շաբաթ, ներառյալ շին աշխատանքները:
Top
"ՍԵՐՎԱ ՊԼՅՈւՍ" ՍՊԸ Հայաստան, Երևան, 375010 Հանրապետության փող. 62-114 Հեռ.` +374 10 565287 Հեռ.` +374 99 565287 Ֆաքս` +374 10 545705 serva.armenia@gmail.com