Ետգլորվող (откатные) դարպասներ
Եետգլորվող դարպասները փողոցային դարպասների ամենահայտնի և առավել կիրառվող տեսակն են :
Շնորհիվ այն բանի, որ դարպասի փեղկը գնում է մի կողքի վրա, դա թույլ է տալիս խնայել տարածքը, ինչը հանդիսանում է այս դարպասների գլխավոր առավելությունը երկփեղկանի դարպասների նկատմամբ:
Դարպասների կառուցվածքը կոնսոլային կամ կախովի է: Կոնսոլային դարպասների բաց դիրքում գնտվելու դեպքում բացվածքի վերևում և ներքևում բացակայում են անցնելու խոչընդոտները:
Շարունակական շահագործման համար անհրաժեշտ է առավել հուսալի հոլովակավոր համակարգ, քանի որ այն հիմք է հանդիսանում այս տեսակի դարպասների համար, այդ պատճառով ամբողջ լրակազմը և աքսեսուրաները հաշվարկվում են համապատասխան քաշ ունեցող դարպասի համար և մատակարարվում են Իտալիայի առաջատար ընկերությունների կողմից:
Հոլովակների առանցքակալների մեջ լցված է ռեսուրսային քսուք, այդ պատճառով շահագործման ժամանակ դրանք չեն պահանջում լրացուցիչ սպասարկում, յուղում:
Հետգլորվող դարպասները գրեթե չեն պահանջում խնամք. անհրաժեշտություն չկա դրանց առջևից մաքրել ձյունը, դրանք հեշտությամբ բացվում են և ցրտին, և շոգին, բոլոր շարժունակ տարրերը թաքնված են հեծանի ներսում և հուսալի պաշտպանված են արտաքին ազդեցությունից:
(Լրացուցիչ նայել «Հետգլորվող դարպասների ավտոմատացում» բաժինը):