Սեկցիոն դարպասներ
Բարձրացող դարպասները լինում են սեկցիոն, բարձրացող-թեքվող և փաթաթվող:
Դարպասներ ընտրելիս սովորաբար ընտրությունը կանգ է առնում այս տիպի դարպասների վրա, քանի որ դրանք չեն պահանջում ձյան մաքրում:
Առավել հարմարավետ և պրակտիկ են համարվում սեկցիոն սենդվիչ դարպասները: Դրանց հիմնական առավելությունը կողային զսպանակների և հակակշիռների բացակայությունն է:
Սեկցիոն դարպասները պատրաստվում են հորիզոնական միավորված մի քանի պանելներից, որոնք շարժվում են ռելսային ցինկապատ ուղղորդիչներով գրեթե անձայն:
Ցերեկային լրացուցիչ լուսավորման և տեսանելիության համար դարպասի մեջ կարող են ներկառուցվել կրկնակի ակրիլային պատուհաններ (ստանդարտ չափերը 637*334 մմ):
Սեկցիոն դարպասները ունեն ամենաօպտիմալ տեսքը դարպասների տեսականու մեջ: Դրանք կիրառվում են այնտեղ, որտեղ պահանջվում է գին/որակ օպտիմալ համադրությունը:
Մեր առաջարկվող դարպասները ունեն մեծ գունային ընտրություն և լիովին համալրված են եվրոպական արտադրության հանգույցներով և մասերով: