ՏԵՐՄՈՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԴԱՏԱՏՊԻՉՆԵՐ

 

 
«Trei P» նախատեսված է արտադրական հոսքագծերում մակնշվող մակերևույթի վրա 1,2,3-տողանի թվային կամ տառային տեղեկատվության տպման համար:
 
Փոքր չափերը և հատուկ ամրացումը թույլ են տալիս տերմոտպիչը տեղադրել հոսքային գծի ցանկացած մասում կամ փաթեթավորող սարքավորումների վրա:
 
«Trei P» տպիչը օգտագործում է տպման անվտանգ մեթոդ (Hot stamp coding), որը բացառում է թանաքի օգտագործման դեպքում աղտոտումը: Տերմոտպումը իրականացվում է տաքացված մատրիցայի միջոցով, որը ներկող ժապավենը հպում է փաթեթավորող նյութին: Ընդ որում թանաքը չորանում է ակնթարթորեն:
 
Տեղեկությունը տպվում է թղթի, ստվարաթղթի, պոլիմերային թաղանթների, լամինատի, դեղատուփերի և այլ մակերևույթների վրա:
 
Գրառումը լինում է հստակ, հեշտընթեռնելի, դիմացկուն շփման նկատմամբ, չի քայքայվում յուղից և կոնդենսատից: Տերմոգրառումը միագույն է (ցանկության դեպքում կարող է օգտագործվել բազմագույն ժապավեն ):
 
«Trei P» տպիչի մատրիցան համալրված է թվերով, տառերով, կլիշեյով, թույլ է տալիս տպել պատրաստման ժամկետը, լոգոն և ցանկացած այլ տեղեկատվություն: Մատրիցան լրացվում է ձեռքով առանձին սիմվոլների հավաքմամբ:
 
Սարքավորումը շատ հեշտ է օգտագործվում և վերանորոգվում, չի պահանջում լրացուցիչ գիտելիքներ անձնակազմից:
 
«Trei P»  տերմոտպիչի ոչ բարձր գինը շահավետ տարբերում է նրան նմանատիպ եվրոպական արտադրության տպիչներից:
Top
"ՍԵՐՎԱ ՊԼՅՈւՍ" ՍՊԸ Հայաստան, Երևան, 375010 Հանրապետության փող. 62-114 Հեռ.` +374 10 565287 Հեռ.` +374 99 565287 Ֆաքս` +374 10 545705 serva.armenia@gmail.com