Վագոնային կշեռք
Էլեկտրոնային վագոնային կշեռքները նախատեսված են մինչև 150 տոննա վագոնների կշռման համար: Վագոնային կշեռքների տարբեր մոդելները միմյանցից տարբերվում են կշռման եղանակով և մեկից մինչև հինգ հարթակների քանակով:
Կշեռքները նախատեսված են ծանր պայմաններում անդադար աշխատանքի համար:
Կախված մոդելից կշեռքը կարող է աշխատել ինչպես բեռի ստատիկ, անշարժ, այնպես էլ դինամիկ, շարժման վիճակում: Կշեռքի էլեկտրոնիկայի հետ կապված ծրագրային ապահովումը /ПО/ թույլ է տալիս ավտոմատ որոշել յուրաքանչյուր առանցքի ծանրաբեռնվածությունը և հաշվարկել ամբողջ շարժական կազմի կշիռը և յուրաքանչյուր վագոնի քաշը առանձին: