Փաթեթավորման, սննդի թաղանթներ
Սննդի ձգվող թաղանթը իրենից ներկայացնում է սննդի ոլորտի համար պոլիէթիլենից պատրաստած շնչող բարակ թաղանթ 9-12 մկր. հաստությամբ: Այն երկարացնում է սննդամթերքի պահպանման ժամկետը`ընդ որում պահպանելով դրանց օգտակար հատկանիշները: Բացի դրանից ձգվող թաղանթը պաշտպանում է ապրանքները արտաքին ազդեցությունից և ապահովում գրավիչ ապրանքային տեսք: Սննդի թաղանթը հարմար է օգտագործել ինչպես կենցաղում, այնպես էլ ռեստորանում, խանութներում և արտադրամասերում տարբեր տեսակի ապրանքների փաթեթավորման համար:
Հաճախ կիրառվող թաղանթների չափսերն են`
- 300մմ х1000մ(1500մ)
- 400մմ х1000մ(1500մ)
- 450մմ х1000մ(1500մ)