Ավտոմոբիլային կշեռքների արդիականացում
Ավտոմոբիլային կշեռքների արդիականացումը դա լծակային համակարգը տենզոմետրիկով փոխարինելն է, որով բարելավվում է կշեռքների ֆունկցիոնալ-շահագործողական բնութագրերը: Արդիականացումից հետո ավտոմոբիլային կշեռքները աշխատում են էլեկտրոնայինի սկզբունքով, իսկ դրանց ճշտությունը և հուսալիությունը մեծանում է մի քանի անգամ: Արդիականացումը և հատուկ ծրագրային ապահովումը թույլ են տալիս ավտոմատացնել կշռման գործընթացը:
Կշեռքների կարգավորումը ներառում է
- առկա մեխանիկական կշեռքի հենահարթակի և հիմքի ուսումնասիրությունը,
- հիմքի վերակառուցման սխեմաների կազմում, թերությունների շտկմանը ուղղված առաջարկություններ, վերակառուցման սխեմաներ
- էլեկտրոնային բաղադրիչների մոնտաժ,
- մետրոլոգիական հատկանիշների շտկում, կարգավորում, փորձարկում,
- շահագործման կանոնների ուսուցում անձնակազմին,
- հանձնում շահագործման: