ՏԵՐՄՈՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԴԱՏԱՏՊԻՉ «Trei P»
«Trei P» տպիչը նախատեսված է արտադրական հոսքագծերում մակնշվող մակերևույթի վրա 1,2,3-տողանի թվային կամ տառային տեղեկատվության տպման համար:
Փոքր չափերը և հատուկ ամրացումը թույլ են տալիս տերմոտպիչը տեղադրել հոսքային գծի ցանկացած մասում կամ փաթեթավորող սարքավորումների վրա:
«Trei P» տպիչը օգտագործում է տպման անվտանգ մեթոդ (Hot stamp coding), որը բացառում է թանաքի օգտագործման դեպքում աղտոտումը: Տերմոտպումը իրականացվում է տաքացված մատրիցայի միջոցով, որը ներկող ժապավենը հպում է փաթեթավորող նյութին: Ընդ որում թանաքը չորանում է ակնթարթորեն:
Տեղեկությունը տպվում է թղթի, ստվարաթղթի, պոլիմերային թաղանթների, լամինատի, դեղատուփերի և այլ մակերևույթների վրա:
Գրառումը լինում է հստակ, հեշտընթեռնելի, դիմացկուն շփման նկատմամբ, չի քայքայվում յուղից և կոնդենսատից: Տերմոգրառումը միագույն է ( կարող է օգտագործվել ցանկացած գույնի ժապավեն ):
«Trei P» տպիչի մատրիցան համալրված է թվերի և տառերի, կլիշեյով, թույլ է տալիս տպել պատրաստման ժամկետը, իսկ հատու պատրաստած կլիշեի դեպքում — լոգո և ցանկացած այլ տեղեկատվություն: Մատրիցան լրացվում էառանձին սիմվոլների ձեռքի հավաքմամբ:
Սարքավորումը շատ հեշտ է օգտագործվում և վերանորոգվում, չի պահանջում լրացուցիչ գիտելիքներ անձնակազմից: